շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Արցախում ստացվել են թեստավորված ևս 33 փորձանմուշի հետազոտության արդյունքները

Արցախում ստացվել են թեստավորված ևս 33 փորձանմուշի հետազոտության արդյունքները

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ ստացվել են թեստավորված ևս 33 փորձանմուշի հետազոտության արդյունքները: Դրանք բոլորն էլ բացասական են, այսինքն, թեստավորված քաղաքացիների մոտ նոր կորոնավիրուսի (COVID-19) վարակը չի հաստատվել: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից և հավելում, որ բոլոր 33-ն էլ եղել են նախօրեին հաստատված օջախի կոնտակտավոր անձիք։

Տեղեկացնենք, որ օրվա ընթացքում ընդհանուր առմամբ ստացվել են 63 թեստավորված անձանց փորձանմուշի հետազոտության պատասխան, որոնց մոտ վարակը չի հաստատվել։

 

 

  • Կիսվել: