կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Արցախում սպասվում է ջերմաստիճանի նվազում. կան դժվարանցանելի ճանապարհներ

Արցախում սպասվում է ջերմաստիճանի նվազում. կան դժվարանցանելի ճանապարհներ

Արցախի ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ ձյան տեղումների պատճառով Հանրապետության բարձրադիր գոտիների ավտոճանապարհները տեղ-տեղ դժվարանցանելի են։ Առկա է նաև մառախուղ և ցածր հորիզոնական տեսանելիություն։

Առանձին տեղամասերում կատարվում է ձյան մաքրման աշխատանքներ։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 24-ին կնվազի 8-10 աստիճանով, իսկ 25-28-ն աստիճանաբար նույնքան կբարձրանա:

Երթևեկությունն անխոչնդոտ իրականացնելու և արտակարգ պատահարներից խուսափելու համար` ՆԳ նախարարությունը խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով և պահպանել երթևեկության անվտանգության կանոնները։

  • Կիսվել: