կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Արցախում սոված շները հետապնդում են անցորդներին, հարձակվում նրանց վրա․ շրջափակման հետևանքները (տեսանյութ)

Արցախում սոված շները հետապնդում են անցորդներին, հարձակվում նրանց վրա․ շրջափակման հետևանքները (տեսանյութ)

Արցախում պաշարման հետևանքով ստեղծված ճգնաժամի հետևանքով  թափառող շների խնդիրը շարունակում է չլուծված մնալ, ավելին՝ ժամանակ առ ժամանակ լսում ենք մարդկանց՝ սովածությունից կատաղած կենդանիների թիրախ դառնալու, ընդհուպ մինչեւ հարձակման դեպքերի մասին: Այս մասին հայտնում է ԱՀ ոստիկանությունը։

ԱՀ ոստիկանությունում միայն վերջին շաբաթվա ընթացքում արձանագրվել է շների հարձակման 4, իսկ նախորդ շաբաթ՝ 3 դեպք: 

Ինչպես տեղեկանում ենք ԱՀ ոստիկանության տարածած տեսանյութից, խնդիրն անհանգստացնում է նաև  արցախցիներին․ «Վերջին ժամանակահատվածում սննդային մնացորդները աղբարկղերում քչացել են բլոկադայի պատճառով, և թափառող շները մարդկանց տոպրակներում միս կամ այլ սնունդ տեսնելու դեպքում հարձակման փորձեր են անում: Ներկա պահին վտանգն ավելի մեծ է: Մի անգամ երկու կիլոգրամ միսը ձեռքիս երկու կմ հետևիցս եկել են, բայց բարեբախտաբար, չեն կծել, հարձակումն ուժեղ չի եղել: Բայց հետապնդում են մարդկանց»,-ասում է Ստեփանակերտի բնակիչներից մեկը:

Մեկ այլ բնակիչ էլ նշում է, որ շները սոված են ու գազազած, ինչը վտանգ է ներկայացնում առաջին հերթին բակերում խաղացող երեխաների համար:

Մանրամասները՝ տեսանյութում․ 

  • Կիսվել: