երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Արցախում սովամահության դեպքի առնչությամբ Թագուհի Թովմայանն ահազանգել է միջազգային գործընկերներին

Արցախում սովամահության դեպքի առնչությամբ Թագուհի Թովմայանն ահազանգել է միջազգային գործընկերներին

Արցախում սովամահության դեպքի առնչությամբ Աժ պատգամավոր Թագուհի Թովմայանը ահազանգել է միջազգային գործընկերներին:

«Ավելի քան 8 ամիս շրջափակված Արցախի բնակիչ, 1983 թ. ծնված Կ. Հովհաննիսյանը, ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության, մահացել է քրոնիկ թերսնուցման, սպիտակուցաէներգետիկ անբավարարության հետեւանքով։

Ադրբեջանի կողմից Արցախի լիակատար շրջափակման հետեւանքով առաջացած հումանիտար աղետն իրենց հայրենիքում ապրող 100-հազարավոր հայերի համար ստեղծում է կյանքի լրջագույն սպառնալիք։

Ադրբեջանն Արցախում վարում է էթնիկ զտման եւ ցեղասպանական քաղաքականություն, որի հետեւանքները դաժանաբար կրում է խաղաղ բնակչությունը։

Հրատապ գրություններ եմ պատրաստում ՀՀ-ում հավատարմագրված բոլոր դեսպանություններին, միջազգային մարդասիրական կազմակերպություններին՝ ահազանգելով վերոնշյալ դեպքի մասին եւ պահանջելով կանխարգելիչ քայլերի իրականացում՝ հանուն 120 000 կյանքերի փրկության եւ Ադրբեջանի կողմից խախտված միջազգային մարդասիրական իրավունքի վերականգնման»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ Արցախում օգոստոսի 15-ին արձանագրվել է սովամահության դեպք:

  • Կիսվել: