շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Արցախում սկսվել է սոցիալական որոշ խմբերի անձանց հատկացվող միանվագ դրամական օգնության տրամադրումը

Արցախում սկսվել է սոցիալական որոշ խմբերի անձանց հատկացվող միանվագ դրամական օգնության տրամադրումը

ԱՀ կառավարության համապատասխան որոշման համաձայն, մայիսի 9-ի՝ Հաղթանակի տոնի, ԱՀ պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ սոցիալական որոշ խմբերի անձանց հատկացվող միանվագ դրամական օգնության տրամադրումը սկսված է: Այս մասին հայտնում են ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից։

Հայաստանի Հանրապետությունում գտնվող, ոչ տեղահանված շահառուները դրամական օգնությունը ստանալու խնդրի կարգավորման նպատակով անհրաժեշտ է մինչև մայիսի 20-ը դիմեն Երևան քաղաքի Աբովյան 9 հասցեում աշխատանք իրականացնող՝ ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության աշխատակիցներին կամ զանգահարեն 047 94 37 12 հեռախոսահամարով։ 

  • Կիսվել: