կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Արցախում սկսվել է Պաշտպանության բանակի սպառազինությունների հանձնման գործընթացը

Արցախում սկսվել է Պաշտպանության բանակի սպառազինությունների հանձնման գործընթացը

Արցախի ՊԲ-ն սկսել է զենքի և զինամթերքի հանձնումը ռուս խաղաղապահների հսկողության ներքո։ Ղարաբաղի զինված ուժերը լքում են իրենց դիրքերը՝ Եվլախում կայացած հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում։ Այս մասին հայտնում է ռուս խաղաղապահ զորախմբի տելեգրամյան ալիքը:
 
Նշվում է, որ հանձնվել է ավելի քան 800 հրազեն, նռնակ, ականանետ, կառավարվող հրթիռ, շարժական զենիթահրթիռային համակարգ։
 

  • Կիսվել: