երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արցախում շրջափակման ու պաշարման մեջ են հայտնվել նաեւ Մեծ Հայրենական պատերազմի մի քանի վետերաններ՝ բոլորը համարյա 100 տարեկան. Բաբայան

Արցախում շրջափակման ու պաշարման մեջ են հայտնվել նաեւ Մեծ Հայրենական պատերազմի մի քանի վետերաններ՝ բոլորը համարյա 100 տարեկան. Բաբայան

Արցախում շրջափակման ու պաշարման մեջ են հայտնվել նաեւ Մեծ Հայրենական պատերազմի մի քանի վետերաններ՝ բոլորը համարյա 100 տարեկան: Այս  մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը․

«Վերջերս հանդիպեցի նրանցից մեկին: Պապը զարմանալի խոսքեր ասաց: Նա պատմեց, որ կռվել է Ստալինգրադում, Կուրսկի տակ, գրավել Բեռլինը, բայց երբեք չի պատկերացրել, որ իր կյանքի վերջում կարող է սովից մեռնել։ Բայց նույնիսկ այդքան մեծ տարիքում և դժվարին իրավիճակում ազատարար զինվորը մտածում է ոչ թե իր, այլ իր ծոռների, իր վիրավոր երկրի մասին, որն այնքան շատ բան արեց շագանակագույն ժանտախտը հաղթելու համար և այն իրավիճակի մասին, որում այսօր հայտնվել է աշխարհը: Այո, շատ հետաքրքիր ուղերձ է աշխարհին»,-նշել է նա:

  • Կիսվել: