չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Արցախում շրջափակման հետևանքով համախառն ներքին արդյունքի հավելաճի տեմպի անկումը կազմել է ավելի քան 32 տոկոս

Արցախում շրջափակման հետևանքով համախառն ներքին արդյունքի հավելաճի տեմպի անկումը կազմել է ավելի քան 32 տոկոս

Արցախի Հանրապետությունում համախառն ներքին արդյունքի հավելաճի տեմպը 2023 թվականի հունվար-մարտ ամիսներին, նախորդ տարվա համեմատ, կազմել է 67.9 տոկոս, տնտեսությունում իրական արտահայտությամբ անկումը կազմել է 32,1 տոկոս:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ մայիսի 26-ին, տեղեկացրել է Արցախի Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Մանուշ Մինասյանը՝ ամփոփելով Հանրապետությունում ընթացիկ տարվա հունվար-մարտ ամիսների սոցիալ-տնտեսական վիճակի ցուցանիշները:

Նրա խոսքով՝ տնտեսության վրա, բնականաբար ազդեցություն է ունեցել արդեն 166 օր շարունակվող շրջափակումը:

Нет описания.

«Մեր գնահատումներով 2023 թվականի հունվար-մարտ ամիսներին Հանրապետությունում արտադրված համախառն ներքին արդյունքը կազմել է 37 մլրդ. 180 մլն դրամ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 52 մլրդ. 900 մլն դրամի փոխարեն: Նախորդ տարվա համեմատ շուրջ մեկ երրորդով տնտեսության մեջ անկում ունենք: Անկման ամենամեծ մասնաբաժինը արդյունաբերությանն է 15.6 տոկոս, 7.4 տոկոսային կետը բաժին է ընկել շինարարությանը, 5.4 տոկոսը՝ առևտրի և ծառայությունների ոլորտում է, 1,2 տոկոսը՝ գյուղատնտեսության, 3.5 տոկոսը՝ արտադրանքի հարկերի»,-ներկայացրել է Ազգային վիճակագրական ծառայության նախագահը՝ հավելելով, որ նշել է, որ այդ միտումները բերել են համախառն ներքին արդյունքի կառուցվածքի ձևախեղման:

«Աշխարհում այդ միտումները կան, որ ծառայությունների ոլորտը համախառն ներքին արդյունքում գերակշռում են, բայց մեզ մոտ առաջին եռամսյակում բավական ավելի մեծ է եղել կշիռը՝ ոչ թե այս ոլորտի զարգացման հետևանքով, այլ՝ իրական հատվածում ունեցած բացասական միտումների: Այսպիսով՝ համախառն ներքին արդյունքի 77,1 տոկոսը կազմել է ծառայությունների ոլորտը, արդյունաբերության տեսակարար կշիռը, որը նախորդ տարի առաջին եռամսյակում կազմել էր 25,4 տոկոս, այս տարվա առաջին եռամսյակում 14. 7 տոկոս է, շինարարությանտեսակարար կշիռը 8.7 տոկոսային կետից նվազել է մինչև 2,1 տոկոսային կետ»,-հավելել է Մ. Մինասյանը:

  • Կիսվել: