հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արցախում սահմանի ողջ երկայնքով իրավիճակը հարաբերական հանգիստ է․ Խոսնակ

Արցախում սահմանի ողջ երկայնքով իրավիճակը հարաբերական հանգիստ է․ Խոսնակ

Արցախա-ադրբեջանական սահամանին տիրող իրավիճակի մասին է տեղեկություններ է հայտնել Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը։ Ըստ նրա սահմանի ողջ երկայնքով իրավիճակը հարաբերական հանգիստ է:

«Անցած գիշեր և մինչև այս պահն արցախա-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով օպերատիվ իրավիճակը հարաբերական հանգիստ է: Հակառակորդը մի քանի հատվածներում մեր դիրքերի ուղղությամբ հրաձգային զենքերից կրակոցներ է արձակել, ինչը սեփական վախը հաղթահարելու դրևսորում էր:

Պաշտպանության բանակը շարունակում է վստահորեն իրականացնել իր առջև դրված խնդիրը՝ լիարժեք կերպով տիրապետելով իրավիճակին»,- գրել է նա ֆեյսբուքում։

  • Կիսվել: