հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արցախում սահմանադրական փոփոխություններ չեն լինի. խորհրդարանը մերժեց նախագիծը

Արցախում սահմանադրական փոփոխություններ չեն լինի. խորհրդարանը մերժեց նախագիծը

Արցախի ԱԺ-ն այսօր քվեարկությամբ մերժել է Սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որով նախատեսվում էր նախագահի թեկնածու առաջադրվելիս պարտադիր չհամարել վերջին տասը տարում Արցախում բնակվելու հանգամանքը:

«Ազգային ժողովը 24 դեմ, 4 կողմ ձայների հարաբերակցությամբ մերժեց սահմանադրական փոփոխությունների նախագիծը». իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանը:

Նշենք, որ Սահմանադրական փոփոխությունների նախաձեռնությամբ հանդես էր եկել Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը: Նա ցանկանում է առաջադրվել 2020-ին սպասվող նախագահական ընտրություններում, սակայն գործող սահմանադրությունը թույլ չի տալիս, քանի որ վերջինը չի բնակվում Արցախում:

  • Կիսվել: