հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արցախում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել տասնութից բարձր տարիքային խմբի համար (տեսանյութ)

Արցախում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել տասնութից բարձր տարիքային խմբի համար (տեսանյութ)

Ելնելով ստեղծված իրավիճակից՝ Ազգային ժողովի արտահերթ նիստ է հրավիրվել: Հանդես գալով պատգամավորների առջև՝ հայտարարել եմ ռազմական դրություն և համատարած զորահավաք տասնութից բարձր տարիքային խմբի համար: Այս մաասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը:

՛՛Մենք բազմիցս հայտարարել ենք, որ պատերազմի կողմնակից չենք, բայց պատրաստ ենք պատերազմի:

Մեզանից ավելի շատ խաղաղություն սիրող ու խաղաղության կողմնակից չկա:
Մենք չենք ցանկացել պատերազմ, այս պատերազմը մեզ պարտադրվել է, և պարտավոր ենք պաշտպանել մեր հայրենիքն ու ընտանիքները:

Իրավիճակի սրման համար ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանությունը:
Տարածաշրջանում հղի հումանիտար աղետի համար պատասխան է տալու անձամբ Ադրբեջանի նախագահ Ալիևը՛՛,-նշել է նա:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: