ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արցախում Ռազմահայրենասիրության նախարարություն կստեղծվի

Արցախում Ռազմահայրենասիրության նախարարություն կստեղծվի

Արցախում Ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարարություն կստեղծվի: Այս մասին այսօր՝ մայիսի 26-ին, կառավարության անդամների մասնակցությամբ աշխատանքային ընդլայնված խորհրդակցության ժամանակ հայտնել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

Հարությունյանը մայիսի 26-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր:

Գրիգորի Մարտիրոսյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պետական նախարար։

Լուսինե Ղարախանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարար։

Արամ Սարգսյանը նշանակվել է Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարար։

Նույն օրը երկրի ղեկավարը հաստատել է կառավարության որոշումներ, համաձայն որոնց՝ Վլադիկ Խաչատրյանն ազատվել է արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: Կարեն Սարգսյանը նշանակվել է արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն:

  • Կիսվել: