Արցախում քննարկել ենք հակառակորդին զսպելու մեխանիզմների կատարելագործմանը վերաբերող հարցեր․ Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է, որ Արցախում հակառակորդին զսպելու մեխանիզմների կատարելագործմանը վերաբերող հարցեր են քննարկվել։ Նա, մասնավորապես, գրել է․
"Այսօր Արցախի պաշտպանության բանակի շտաբում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկել ենք Հայաստանի եւ Արցախի ռազմական համագործակցության հետագա խորացմանը եւ հակառակորդին զսպելու մեխանիզմների կատարելագործմանը վերաբերող մի շարք հարցեր":