շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Արցախում քննարկվել են խաղաղապահների հետ համագործակցության ուղղությունները. ԱՀ պետնախարար

Արցախում քննարկվել են խաղաղապահների հետ համագործակցության ուղղությունները. ԱՀ պետնախարար

Այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հետ համագործակցության ապահովման կենտրոնի նորանշանակ ղեկավարի և աշխատակազմի աշխատողների մասնակցությամբ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը:

՛՛Քննարկվել են խաղաղապահների հետ համագործակցության ուղղությունները, աշխատանքի կազմակերպման եղանակները, Կենտրոնի իրավասությանը վերաբերող հարցերի կապակցությամբ որոշումներ ընդունելու սկզբունքներն ու մոտեցումները, գործունեությունը իրավական կարգավորման ենթարկելու հետ կապված հարցերը՛՛,-նշել է նա:

 

  • Կիսվել: