երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արցախում քննարկվել է «Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին» օրենքի նախագիծը

Արցախում քննարկվել է «Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին» օրենքի նախագիծը

Հունիսի 29-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը։

Օրակարգում առաջին ընթերցմամբ ընդունված «Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին» օրենքի նախագծի քննարկման հարցն էր։

Նախագծի լրամշակված տարբերակը ներկայացրել է ԱՀ ՆԳՆ Ոստիկանության պետ Արտեմ Հարությունյանը։

Նրա հաղորդմամբ՝ ելնելով պատգամավորների հնչեցրած առաջարկներից, նախագիծը վերանվանվել է «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տույժերի համաներման հետ կապված հարաբերությունները»:

Նախագիծը երկրորդ ընթերցմամբ կներկայացվի ԱԺ հերթական նիստի քննարկմանը:

  • Կիսվել: