ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Արցախում քաղաքացին մատանին հանելու համար դիմել է փրկարարների օգնությանը

Արցախում քաղաքացին մատանին հանելու համար դիմել է փրկարարների օգնությանը

Արցախի ճգնաժամային կառավարման կենտրոնը մայիսի 3-ին ժամը 05:22-ին քաղաքացուց ահազանգ է ստացել այն մասին, որ Ստեփանակերտ քաղաքի Ուլուբաբյան 29 հասցեի բնակիչը մատից չի կարողանում հանել մատանին և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
 
ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ դեպքի վայր է մեկնել փրկարար ուժերի վարչության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը:
 
Փրկարարները ցուցաբերել են համապատասխան օգնություն և հանել մատանին։

  • Կիսվել: