շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Արցախում պահպանվել է հրադադարի ռեժիմը. ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը

Արցախում պահպանվել է հրադադարի ռեժիմը. ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում, տեղեկանում ենք ՌԴ ՊՆ տեղեկագրից։ 

«Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը։

Վերջին մեկ օրվա ընթացքում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։

Պարեկություն է իրականացվել չորս երթուղիներով»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 

  • Կիսվել: