ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
 Արցախում օրվա ընթացքում իրականացվել է կորոնավիրուսի թեստավորման շուրջ 35 նմուշառում

Արցախում օրվա ընթացքում իրականացվել է կորոնավիրուսի թեստավորման շուրջ 35 նմուշառում

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ օրվա ընթացքում նոր կորոնավիրուսի թեստավորման շուրջ 35 նմուշառում է իրականացվել, որոնք հետազոտության նպատակով ուղարկվելու են ՀՀ:

Թեստավորման արդյունքները պարզ կլինեն վաղը: Հիշեցնենք, որ առայսօր Արցախում գրանցվել է նոր կորոնավիրուսի վարակի 7 դեպք, որից 2-ն արդեն բուժվել են:

Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար կրկին կոչ ենք անում հետևել պաշտոնական լրահոսին:

  • Կիսվել: