ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Տեղեկություն կա, որ ՌԴ պատկան կառույցներին հանձնարարված է շատ լուրջ զբաղվել Արցախում ադրբեջանական ամբողջական շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակով. Պետրոսյան

Տեղեկություն կա, որ ՌԴ պատկան կառույցներին հանձնարարված է շատ լուրջ զբաղվել Արցախում ադրբեջանական ամբողջական շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակով. Պետրոսյան

Այս պահի դրությամբ տեղեկություն կա, որ ՌԴ պատկան կառույցներին հանձնարարված է շատ լուրջ զբաղվել Արցախում ադրբեջանական ամբողջական շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակով, գրում է artsakhpress.am-ը:

Այս մասին հուլիսի 5-ին, ԱՀ նախագահի նստավայրի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի՝ ստեղծված իրավիճակով մտահոգ մասնակիցների հետ հանդիպմանը հայտարարել է Հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը՝ անդրադառնալով Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ Հանրապետության նախագահի կողմից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակին ռուսական կողմի արձագանքին:
 
«Մինչև ընթացիկ շաբաթվա վերջ՝ մոտ 4-5 օր, պետք է սպասենք: Խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը ևս գրավոր տեղեկացված է, որ Արցախում սննդի պաշարների սղություն կա: Մեր պահանջն է կարճ ժամանակահատվածում  բացել ճանապարհը: Սպասում ենք, և եթե Ռուսաստանը այդ ընթացքում գործուն քայլեր չձեռնարկի, դա կլինի իր վերաբերմունքը մեր նկատմամբ: Ավելացնեմ նաև, որ տարբեր առաջարկներ ունենք, սակայն առայժմ ճիշտ չէ այդ մասին խոսելը, քանի որ սպասում ենք Ռուսաստանի քայլերին»,- ասել է Տ. Պետրոսյանը:
 
Նրա խոսքով՝ ռուսական կողմի` գործուն քայլեր չձեռնարկելու դեպքում իշխանությունը ժողովրդին կներկայացնի իր ունեցած առաջարկները՝ դրական և բացասական կողմերով:
 
«Շատ հնարավոր է, որ որոշումը կայացվի հանրաքվեով, որովհետև այլ կերպ նման որոշումներ չի կարելի ընդունել»,- հավելել է Տ. Պետրոսյանը:

  • Կիսվել: