հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արցախում նոր կտրոնների տրամադրման գործընթացը դեռևս  չի մեկնարկել կապված տեխնիկական խնդիրների հետ

Արցախում նոր կտրոնների տրամադրման գործընթացը դեռևս չի մեկնարկել կապված տեխնիկական խնդիրների հետ

ԱՀ պետական տեսչությունների կառավարման կոմիտեն հայտնում է, որ քաղաքացիների մի մասն արդեն սպառել է սննդի կտրոնները, և նոր կտրոնների տրամադրման գործընթացը դեռևս  չի մեկնարկել կապված տեխնիկական մի շարք խնդիրների հետ։

Կոմիտեից հայտնում են, որ լայն սպառում  ունեցող մի շարք ապրանքների, մասնավորապես՝ ձեթի և շաքարավազի կտրոններ ստանալու համար այս անցումային շրջանում քաղաքացիները կարող են դիմել ԱՀ պետական տեսչությունների կառավարման կոմիտե՝ Ազատամարտիկների 39 հասցեով (ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության դիմաց):

Ինչ վերաբերում է ժամկետանց կտրոնների կիրառմանը, ապա քաղաքացիները կարող են դեռևս իրացնել իրենց կտրոնները՝ անկախ դրանց գործունեության ժամկետից, քանի դեռ նոր կտրոններ չեն բաժանվել:

  • Կիսվել: