հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արցախում նախօրեին 2 քաղաքացիների կրկնակի թեստավորվորման արդյունքները բացասական են եղել․ Արցախի ԱՆ

Արցախում նախօրեին 2 քաղաքացիների կրկնակի թեստավորվորման արդյունքները բացասական են եղել․ Արցախի ԱՆ

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախօրեին կրկնակի թեստավորված և տևական ժամանակ բուժհաստատություններում գտնվող նոր կորոնավիրուսով վարակված երկու քաղաքացու փորձանմուշի հետազոտության արդյունքը բացասական է եղել: Այսինքն՝ վարակն այլևս չի հաստատվել, և նրանք դուրս են գրվել բուժհաստատությունից:

Նշենք, որ առայսօր Արցախում գրանցվել է նոր կորոնավիրուսի վարակի 14 դեպք, որից 8-ն արդեն ապաքինվել են:

  • Կիսվել: