կիրակի, հունիս 8
8 / 6 / 2025
Արցախում միանվագ դրամաշնորհի և դրամական աջակցության միջոցառումների շահառուներին ավելի քան 436 մլն դրամ է փոխանցվել

Արցախում միանվագ դրամաշնորհի և դրամական աջակցության միջոցառումների շահառուներին ավելի քան 436 մլն դրամ է փոխանցվել

Շարունակվում է Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման հետևանքով տնտեսության տուժած ոլորտներում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման չորրորդ միջոցառմամբ սահմանված միանվագ դրամաշնորհ և միանվագ դրամական աջակցություն տրամադրելու գործընթացը:

Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության  պետական եկամուտների կոմիտեից՝ 2023 թվականի մայիսի 5-ի դրությամբ միանվագ դրամաշնորհի և միանվագ դրամական աջակցության միջոցառումների շահառու 1640 տնտեսավարող սուբյեկտներին փոխանցվել է 436,4 մլն դրամ: Աղբյուրի տեղեկատվությամբ՝ նշված գումարից 303,8 մլն դրամը տրամադրվել է միանվագ դրամաշնորհի միջոցառման շրջանակում գործատուների կողմից 2849 վարձու աշխատողներին վճարված եկամուտների, պահված հարկերի ու սոցիալական վճարների գումարների փոխհատուցման նպատակով:

  • Կիսվել: