ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Արցախում մեկնարկել են միասնական քննությունները

Արցախում մեկնարկել են միասնական քննությունները

Այսօր՝ հունիսի 9-ին, Արցախում մեկնարկել են միասնական քննությունները:

 «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ քննությունները «Քիմիա» և «Ռուսաց լեզու» առարկաներից, անցկացվում են Ստեփանակերտի համար 7 և համար 1 դպրոցներում ստեղծված քննական կենտրոններում:

«Քննությունները քննական կենտրոններում մեկնարկել են ժամը 09:30-ին։ Մինչև այդ էլ կազմակերպչական բոլոր աշխատանքները կատարվել են։ Ավարտը կհայտարարվի ժամը 12:30-ին։ Դիմորդները հանգիստ աշխատում են, որևէ միջադեպ չի արձանագրվել։ Աշխատանքի ավարտից հետո ձևաթղթերը կպատճենահանենք և կտրամադրենք նրանց»,-մեզ հետ զրույցում ասել է ԱՀ ԿԳՄՍ նախարարության պետական տեսչության ավագ պետական տեսուչ Գարի Գաբրիելյանը։
 
Նախարարության ներկայացուցիչը նշել է, որ հաջորդ միասնական քննությունը կացկացվի հունիսի 13-ին՝  «Օտար լեզու» առարկայից։
Нет описания.

  • Կիսվել: