երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Արցախում մեկնարկել է «Արարող երիտասարդներ» խորագրով ամառային երիտասարդական ճամբարը

Արցախում մեկնարկել է «Արարող երիտասարդներ» խորագրով ամառային երիտասարդական ճամբարը

Հուլիսի 1-ին մեկնարկել է «Արարիչ» բարեգործական հիմնադրամի «Արարող երիտասարդներ» խորագիրը կրող ամառային երիտասարդական ճամբարը:

Ինչպես տեղեկացնում են հիմնադրամից՝ առաջիկա 7 օրերի ընթացքում շուրջ 60 պատանի ու երիտասարդ հետաքրքիր ժամանցի ու հանգստի հնարավորություն կունենա Մարտակերտի շրջանի Ծմակահող համայնքում:

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից ճամբարականներին ճանապարհել է «Արարիչ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Կարեն Սարգսյանը:

Ճամբարի տարածքում ժամանցային ու ինտելեկտուալ խաղերին զուգահեռ, երիտասարդները մասնակցել են նաև ռազմահայրենասիրական և սպորտային միջոցառումների, որը կշարունակվի ամբողջ շաբաթվա ընթացքում:

«Արարիչ» հիմնադրամի ներդրումները հիմնականում ուղղված են կրթական, մարզական ու մշակութային ոլորտների բարելավմանը, երիտասարդ սերնդի հայրենաճանաչողական, հայրենասիրական ու բազմակողմանի դաստիարակությանը:

  • Կիսվել: