երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Արցախում լուրջ խնդիր է դարձել հիգիենայի պարագաների ձեռքբերումը. Առաքելյան

Արցախում լուրջ խնդիր է դարձել հիգիենայի պարագաների ձեռքբերումը. Առաքելյան

Լիակատար շրջափակմամբ պայմանավորված` Արցախում լուրջ խնդիր է դարձել նաև հիգիենայի պարագաների ձեռքբերումը։

Այս մասին այսօր Արցախի Հանրային ՀԸ-ին տված հարցազրույցում ասել է ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Վահրամ Առաքելյանը՝ նշելով, որ բազմաթիվ  քաղաքացիներ գերատեսչություն են դիմում այդ հարցով։
 
«Վերջին ամիսներին նախարարության դիմումատուների թիվը կտրուկ աճել է, որովհետև օրեցօր խնդիրները էլ ավելի են խորանում, և նախարարությունը իր ունեցած խիստ սահմանափակ ռեսուրսների շնորհիվ փորձում է ամենածայրահեղ դեպքերում որոշակի աջակցություն ցուցաբերել։ Ներկայիս պայմաններում, սակայն,  լրիվությամբ ապահովել բոլորի կարիքները հնարավոր չէ»,-նշել է Վ. Առաքելյանը։

  • Կիսվել: