երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Արցախում կրակել են հացահատիկահավաք կոմբայնի ուղղությամբ. Քաղաքացուն հաջողվել է փրկվել

Արցախում կրակել են հացահատիկահավաք կոմբայնի ուղղությամբ. Քաղաքացուն հաջողվել է փրկվել

Օգոստոսի 15-ին ոստիկանության Մարտունու շրջանային բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 19:30-ի սահմաններում, Ավդուռ գյուղի վարչական տարածքի «Գոմեր» կոչվող տեղամասում հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային զենքերով կրակել են հացահատիկահավաք կոմբայնի ուղղությամբ, որը վարում էր Մյուրիշեն գյուղի բնակիչ Մ.Ա.-ն: Հայտնում է ԱՀ ՆԳՆ-ն։

Բարեբախտաբար, քաղաքացուն հաջողվել է փրկվել, վնասվել է միայն կոմբայնը։

Կրակոցների պատճառով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները: Հաղորդումը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին։

։
 
 
 
 
 
 
 
 
 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: