ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արցախում կորոնավիրուսի նոր դեպք է հաստատվել

Արցախում կորոնավիրուսի նոր դեպք է հաստատվել

Նոր կորոնավիրուսի(COVID-19) վարակը հաստատվել է ևս մեկ քաղաքացու մոտ: Վարակակիրը Շահումյանի շրջանից է՝ հաստատված դեպքի շփման շրջանակից, ապրում էր միայնակ և մինչ հիվանդության հաստատումը ինքնամեկուսացված էր: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից՝ հղում անելով առողջապահության նախարարությանը։

Այսպիսով, Արցախում հաստատվել է նոր կորոնավիրուսի հիվանդացության 34 դեպք:

Հուրախություն բոլորի, հիվանդությունը հաղթահարել են ևս 3 քաղաքացի: Առողջացման դեպքերն արդեն 13-են, մահացություն չի գրանցվել:

Տեղեկացնենք նաև, որ շարունակվում է 72 քաղաքացու մեկուսացումը, թեստավորման նպատակով Հայաստանի Հանրապետություն է ուղարկվել 725 փորձանմուշ:

  • Կիսվել: