երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Արցախում կորոնավիրուսի նոր դեպք չի գրանցվել

Արցախում կորոնավիրուսի նոր դեպք չի գրանցվել

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել: COVID-19-ի ախտորոշմամբ 1 հիվանդ ապաքինվել է: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:

Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 251 մարդու մոտ, որից 236-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 14, ընդհանուր մեկուսացված է 35 քաղաքացի: Բժիշկները 2 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 4-ինը՝ միջին ծանրության:

Թեստավորումների նպատակով 137 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 7712 փորձանմուշի հետազոտություն:

  • Կիսվել: