երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Արցախում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 4-ով. ԱՆ

Արցախում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 4-ով. ԱՆ

Արցախում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 4-ով:

Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետությունում Նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբը։
 
«Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության փոխանցմամբ` ստացվել են նոր կորոնավիրուսային վարակի ախտորոշման նպատակով նախօրեին ՀՀ ուղարկված 30 փորձանմուշի հետազոտության պատասխանները, որոնց համաձայն 26 քաղաքացու փորձանմուշների հետազոտության արդյունքները բացասական են:
 
Նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է 4 քաղաքացու մոտ, ովքեր ավելի վաղ Շահումյանի շրջանում հաստատված վարակակրի շրջանակից են:
 
Տեղեկացնենք, որ այս պահի դրությամբ Արցախի Հանրապետությունում հաստատվել է նոր կորոնավիրուսով հիվանդացության 28 դեպք, որից ութն արդեն ապաքինվել են», - ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: