երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Արցախում կորոնավիրուսի 5 նոր դեպք է հաստատվել

Արցախում կորոնավիրուսի 5 նոր դեպք է հաստատվել

ԱՀ առողջապահության նախարարության փոխանցած տեղեկատվության համաձայն, hանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսային վարակի (COVID-19) 5 նոր դեպք:

Ասկերանի շրջանի Սարուշեն համայնքի և Ստեփանակերտի բնակիչների մոտ վիրուսը հաստատվել է բուժհասատատություն դիմելու ժամանակ իրականացված հետազոտության արդյունքում:

Վարակի օջախը հայտնաբերելու և հիվանդների շփման շրջանակը պարզելու ուղղությամբ կատարվում են համապատասխան աշխատանքներ:

Մյուս 3 վարակակիրները Ստեփանակերտից են՝  նախկինում հաստատված օջախի կոնտակտավորներ, և գտնվում էին մեկուսացման մեջ:

Առողջացել է 4 քաղաքացի:

Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 333 մարդու մոտ, որից 287-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 44, ընդհանուր մեկուսացված է 77 քաղաքացի:

 

Թեստավորումների նպատակով 76 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 12756 փորձանմուշի հետազոտություն:

  • Կիսվել: