հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024

Արցախում կորոնավիրուսի 4 նոր դեպք է հաստատվել

Արցախի Հանրապետությունում հուլիսի 31-ի դրությամբ՝ կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք է հաստատվել: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարության տվյալներին:

Նոր վարակակիրները Ստեփանակերտում հաստատված օջախների կոնտակտավորներ են, երկու տարբեր ընտանիքների անդամներ:

Առայսօր, COVID-19-ը ախտորոշվել է 236 մարդու մոտ, որից 167-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 68, ընդհանուր մեկուսացված է 119 քաղաքացի: Թեստավորումների նպատակով 172 նմուշառում է իրականացվել:
Մինչ այսօր իրականացվել է 5 691 փորձանմուշի հետազոտություն:

Արցախում կորոնավիրուսից մահվան դեպք չի արձանագրվել: Արձանագրվել է մահվան մեկ դեպք, երբ քաղաքացու մոտ ախտորոշվել է կորոնավիրուսային հիվանդություն, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով:

 

  • Կիսվել: