երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Արցախում կորոնավիրուսի 38 նոր դեպք է գրանցվել

Արցախում կորոնավիրուսի 38 նոր դեպք է գրանցվել

Դեկտեմբերի 14-ին կատարվել է 592 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 38 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 93 վարակակիր:

Բժիշկները 14 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 56-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։

2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 28711 քաղաքացու հետազոտություն, որից 4576-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարություն

  • Կիսվել: