հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արցախում կորոնավիրուսի 1 նոր դեպք է հաստատվել

Արցախում կորոնավիրուսի 1 նոր դեպք է հաստատվել

Արցախի Հանրապետությունում օգոստոսի 5-ի դրությամբ՝ կորոնավիրուսի 1 նոր դեպք է հաստատվել: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը, հղում անելով երկրի Առողջապահության նախարարության տվյալներին:

Վարակակիրը Ստեփանակերտից է, նախկինում հաստատված օջախի կոնտակտավոր:

Ապաքինվել է կորոնավիրուսով հիվանդ 8 քաղաքացի:

Մինչ օրս COVID-19-ը ախտորոշվել է 248 մարդու մոտ, որից 189-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 58, ընդհանուր մեկուսացված է 111 քաղաքացի: Թեստավորումների նպատակով 109 նմուշառում է իրականացվել:

Մինչ այսօր իրականացվել է 6 343 փորձանմուշի հետազոտություն:

Արցախում կորոնավիրուսից մահվան դեպք չի արձանագրվել: Արձանագրվել է մահվան մեկ դեպք, երբ քաղաքացու մոտ ախտորոշվել է կորոնավիրուսային հիվանդություն, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով:

  • Կիսվել: