հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արցախում կորոնավիրուսային վարակի (COVID-19) դեպք չի գրանցվել

Արցախում կորոնավիրուսային վարակի (COVID-19) դեպք չի գրանցվել

Առայսօր Արցախի Հանրապետությունում կորոնավիրուսային վարակի (COVID-19) դեպք չի գրանցվել։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետությունում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տարածած հաղորդագրությունից, որում  քաղաքացիներին կոչ են անում հետևել միայն տեղեկատվական շտաբի միջոցով տարածվող պաշտոնական լրահոսին։

«Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ առայսօր Արցախի Հանրապետությունում կորոնավիրուսային վարակի (COVID-19) դեպք չի գրանցվել:

Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար, կրկին կոչ ենք անում հետևել Արցախի Հանրապետությունում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբի միջոցով տարածվող պաշտոնական լրահոսին:

Հորդորում ենք պահպանել կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելող՝ ԱՀ առողջապահության նախարարության կողմից առաջարկվող միջոցները»,- ասված է հանձնաժողովի տարածած հաղորդագրության մեջ։

 

  • Կիսվել: