շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Արցախում կորոնավիրուսային հիվանդության մեկ նոր դեպք է հաստատվել

Արցախում կորոնավիրուսային հիվանդության մեկ նոր դեպք է հաստատվել

ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 նոր դեպք: Վարակակիրը Ստեփանակերտից է, նախկինում հաստատված օջախի կոնտակտավոր:

Ապաքինվել է կորոնավիրուսով հիվանդ 8 քաղաքացի: Առայսօր, COVID-19-ը ախտորոշվել է 248 մարդու մոտ, որից 189-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 58, ընդհանուր մեկուսացված է 111 քաղաքացի:

Թեստավորումների նպատակով 109 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր իրականացվել է 6 343 փորձանմուշի հետազոտություն:
 

  • Կիսվել: