երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Արցախում խոզերի աֆրիկական ժանտախտի դեպքեր են գրանցվել. մսի շուկայում վերահսկողությունն ուժեղացվում է

Արցախում խոզերի աֆրիկական ժանտախտի դեպքեր են գրանցվել. մսի շուկայում վերահսկողությունն ուժեղացվում է

Արցախի Ասկերանի շրջանում խոզերի աֆրիկական ժանտախտի 2 օջախ է հայտնաբերվել, կազմակերպվել են կանխարգելիչ միջոցառումներ: Այս մասին հաղորդում է Արցախի հեռուստաընկերությունը:

ԱՀ ԳՆ անասնաբուժության և անասնաբուծության վարչության պետ Ռադիկ Գևորգյանն ասել է, որ այժմ իրավիճակը կայուն է:

«Ասկերանի անասնաբուժական կայանի կողմից տրամադրվել է ախտահանիչ նյութեր՝ անասնաշենքի և տարածքների ախտահանման նպատակով»,- ասել է Ռադիկ Գևորգյանը

Խոզերի աֆրիկական ժանտախտը մարդու համար վտանգավոր չէ. այլ կենդանիների միջոցով համաճարակի տարածումը կասեցնելու համար կատարվում է անարյուն եղանակով կենդանիների ոչնչացում. թաղվել է 50 գլուխ խոզ:

«Այդ հիվանդության դեպքում երբ արձանագրվում է առաջին իսկ դեպքը, մնացած բոլոր տնտեսության կենդանիներին անարյուն եղանակով ոչնչացնում են, քանի որ հիվանդացած և առողջացած կենդանին մնում է վարակակիր»,- նշել է Ռադիկ Գևորգյանը:

Շուկայում վաճառվող ցանկացած մսի անվտանգություն պետք է հավաստի անասնաբուժի տված տեղեկանքը, որն ըստ գործող կարգի՝ տրվում է նախասպանդային և հետսպանդային զննությունից հետո: Համոզվելու համար, որ միսն անվտանգ է, քաղաքացին կարող է պահանջել այդ տեղեկանքը, իսկ վաճառողը պարտավոր է այն ներկայացնել:

  • Կիսվել: