ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Արցախում խորհրդատվություններ կիրականացնի «Արաբկիր» ԲՀ-ի նյարդաբանության և էպիլեպտոլոգիայի ծառայության ղեկավարը

Արցախում խորհրդատվություններ կիրականացնի «Արաբկիր» ԲՀ-ի նյարդաբանության և էպիլեպտոլոգիայի ծառայության ղեկավարը

ԱՀ առողջապահության նախարարությունը իրազեկում է հանրապետության բնակչությանը, որ կրկին Արցախում է «Արաբկիր» ԲՀ-ի նյարդաբանության և էպիլեպտոլոգիայի ծառայության ղեկավար Բիայնա Սուխուդյանը:

Խորհրդատվությունները կիրականացվեն հուլիսի 3-ից 7-ը ներառյալ:

Ուշադրություն. գործընթացը կկազմակերպվի հերթական համարների տրամադրման միջոցով, ուստի խնդրում ենք հերթագրվել նախօրոք՝ այցելելով «Արևիկ» ԲՄ-ի պոլիկլինկայի 3-րդ հարկի 10-րդ սենյակ:

Լրացուցիչ տեղեկությունների համար ԱՀ քաղաքացիները կարող են դիմել «Արևիկ»բուժմիավորում կամ զանգահարել (047) 94-55-01 հեռախոսահամարին:

  • Կիսվել: