կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Արցախում խաղաղապահները մասնակցել են Հաղթանակի 78-ամյակի տարեդարձի միջոցառմանը

Արցախում խաղաղապահները մասնակցել են Հաղթանակի 78-ամյակի տարեդարձի միջոցառմանը

Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները մասնակցել են Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի հաղթանակի 78-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառումներին: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայությունը։

Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը շնորհավորել է բոլոր զինծառայողներին Հաղթանակի օրվա կապակցությամբ, ինչպես նաև խրախուսել հատկապես աչքի ընկած խաղաղապահներին գերատեսչական պարգևներով և հուշանվերներով:
 
Դրանից հետո նրանք ծաղկեպսակներ ու ծաղիկներ են խոնարհել խաղաղապահների ծառուղում գտնվող հուշարձանին, բարձրացրել են հաղթանակը խորհրդանշող պաստառ։
 
Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողներն անցել են քայլերթով Հայրենական մեծ պատերազմի վետերանների և հերոսների դիմանկարներով:
 

  • Կիսվել: