ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արցախում խաղաղապահ ուժերի կազմում ընդգրկված ռուսական իրավապահ մարինների հետ համագործակցությունը նոր թափ է ստացել. պետնախարար

Արցախում խաղաղապահ ուժերի կազմում ընդգրկված ռուսական իրավապահ մարինների հետ համագործակցությունը նոր թափ է ստացել. պետնախարար

Արցախում խաղաղապահ ուժերի կազմում ընդգրկված ռուսական իրավապահ մարինների հետ համագործակցությունը նոր թափ է ստացել, որը կարճ ժամկետում թույլ կտա չեզոքացնել այն երևույթները, որոնք նպաստում են շուկայում տարբեր ապրանքատեսակների գնաճի, անառողջ մրցակցության ու տնտեսական շահերի բախման: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը:

՛՛Հումանիտար բեռնափոխադրումներով կազմակերպվող անհրաժեշտ սննդամթերքը, դեղորայքը և առաջին անհրաժեշտության ապրանքները հաճախ պլանավորվածի համեմատությամբ քիչ քանակով են հասնում Արցախ որոշ նյութապաշտ տնտեսվարողների գործողությունների պատճառով:

Այս ամենը հրապարակվում է, որպեսզի ոչ մեկի մոտ ամենաթողության տպավորություն չստեղծվի: Կրկին հորդորում ենք հրաժարվել նման քայլերից և զերծ մնալ գույքային վնասներ կրելուց՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: