երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արցախում «Կենսաբանություն» առարկայից անցկացվել է ընդունելության միասնական քննություն. արդյունքները

Արցախում «Կենսաբանություն» առարկայից անցկացվել է ընդունելության միասնական քննություն. արդյունքները

Այսօր՝ հունիսի 23-ին, անց է կացվել ընդունելության միասնական քննություն «Կենսաբանություն» առարկայից։

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ ԿԳՄՍ նախարարության գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Յուրի Քարամյանը նշել է, որ քննությունն անց է կացվել համար 1 և համար 6 դպրոցներում ստեղծված քննական կենտրոններում։
 
«Միասնական քննությանը հայտագրված 93 դիմորդներից ներկայացել է 91-ը։ Քննությունն ընթացել է ըստ սահմանված կարգի, առանց որևէ միջադեպի։ Արդյունքները հայտնի կլինեն հինգ օր անց՝ հունիսի 28-ին»,-նշել է Յու. Քարամյանը։
 
Անդրադառնալով նախորդ միասնական քննությունների արդյունքներին՝ ԳԹԿ տնօրենը նշել է, որ, նախորդ տարվա համեմատ, այս տարի բարձր են «Օտար լեզու» առարկայի միասնական քննության արդյունքները. գերակշռում են 14֊ից մինչև 17,75 և 18-20 միավորները: Բողոքարկումներ են եղել «Քիմիա», «Ռուսաց լեզու», «Օտար լեզու» առարկաներից։
 
«Հաջորդ միասնական քննությունը տեղի կունենա 27-ին՝ «Հայոց պատմություն» և «Ֆիզիկա» առարկաներից»,-ընդհանրացրել է մեր զրուցակիցը։

  • Կիսվել: