հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Արցախում կառուցվում է պետական-պատմաերկրագիտական թանգարանի նոր շենք

Արցախում կառուցվում է պետական-պատմաերկրագիտական թանգարանի նոր շենք

Ստեփանակերտում կառուցվում է պետական-պատմաերկրագիտական թանգարանի նոր շենք, տեղեկացնում են ԱՀ Քաղաքաշինության նախարարությունից:

Շենքը կառուցվում է ԱՀ պետական բյուջեի միջոցներով և գտնվում է Ազատամարտիկների անվան զբոսայգու հարակից տարածքում` կենտրոնական մարզադաշտ տանող ճանապարհին:

Նշենք, որ շինաշխատանքները մեկնարկել են դեռ 2018 թ, իսկ այս պահին իրականացվում են շենքի միաձույլ երկաթբետոնե կոնստրուկտիվ աշխատանքները:

Արցախի   պետական-պատմաերկրագիտական թանգարանի նոր շենքի ճարտարապետական լուծումները նախագծել է «Նարինե և Գեղանի» ՍՊԸ կազմակերպությունը: Շինարարությունն իրականացնում է «ՊԱՆՏ» ՍՊԸ-ն:

  • Կիսվել: