շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Արցախում կարկուտից վնասված տնամերձերի հողօգտագործողներին բանջարաբոստանային մշակաբույսերի սածիլներ են տրամադրվել

Արցախում կարկուտից վնասված տնամերձերի հողօգտագործողներին բանջարաբոստանային մշակաբույսերի սածիլներ են տրամադրվել

Կարկուտի հասցրած վնասների իրական չափը հայտնի կլինի  բերքահավաքի ընթացքում:

 Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության Գյուղատնտեսության նախարար Գեորգի Հայրիյանը՝ հավելելով, որ կարկուտի հետևանքով  վնասների չափերը դեռ հայտնի չեն, ուստի աջակցության անհրաժեշտության մասին խոսելը տեղին չէ: 

«Այդուհանդերձ, տնամերձ մշակող հողօգտագործողներին տրամադրվել են բանջարաբոստանային մշակաբույսերի սածիլներ, որպեսզի այդ կերպ նվազեցվի նրանց պատճառված վնասի հետևանքները»,- ասել է Գ. Հայրիյանը:

Ինչ վերաբերում է երաշտի հետևանքների հարցում աջակցությանը, ապա, ըստ գերատեսչության ղեկավարի,  դրանից տուժած հողօգտագործողների ֆինանսական ծախսերը զգալիորեն թեթևացնելու համար  պետական միջոցների հաշվին 2 փուլով կփոցխվեն 2024 թվականի բերքի տակ նախատեսվող աշնանացան հացահատիկայինների ցանքատարածքները:

  • Կիսվել: