երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Արցախում իրավիճակով պայմանավորված՝ չեղարկվում է Աբխազիա-Արցախ ֆուտբոլային հանդիպումը

Արցախում իրավիճակով պայմանավորված՝ չեղարկվում է Աբխազիա-Արցախ ֆուտբոլային հանդիպումը

Չեղարկվել է Աբխազիա-Արցախ ֆուտբոլային հանդիպումը, հայտնում է Աբխազիայի ֆուտբոլի ֆեդերացիան:

Հանդիպումը պետք է տեղի ունենար հուլիսի 10-ին՝ Սուխումի «Դինամո» մարզադաշտում՝ ConIFA 2024 աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում․

«Արցախում անկայուն իրավիճակով պայմանավորված՝ թիմը չի կարող մասնակցել նշանակված ֆուտբոլային հանդիպմանը։ Հանդիպումը հետաձգվում է: Ցավում ենք ստեղծված իրավիճակի համար։ Կապի մեջ ենք Աբխազիայի Հանրապետության ֆուտբոլի ֆեդերացիայի հետ՝ խաղի նոր հնարավոր ամսաթիվը որոշելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 

  • Կիսվել: