երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Արցախում հյուրանոցային տնտեսությունների թիվն աճել է 5,3%-ով

Արցախում հյուրանոցային տնտեսությունների թիվն աճել է 5,3%-ով

Այս տարվա առաջին 10 ամսինենրի ընթացքում Արցախ է այցելել մոտ 40 հազար զբոսաշրջիկ, որոնց գերակշիռ մասը եղել են ԱՊՀ երկրներից՝ մոտ 19 հազար 500։  20 հազար 529-ը  էլ  այլ երկրներից են (ԱՄՆ, Իտալիա, Ֆրանսիա)` գերազանցելով նախորդ տարվա նույն ցուցանիշը (27 հազար 89) 13 հազար 8 -ով կամ 48% -ով։ 

Ազգային վիճակագրական ծառայության կողմից անցկացված հետազոտության արդյունքում պարզվել է, որ այցելած զբոսաշրջիկների` Արցախն ընտրելու տեղեկատվական աղբյուրները եղել են հարազատները (41.2%), նախկին այցելությունները (24.9 %), համացանցը (11.4%), իսկ Արցախն ընտրելու հիմնական պատճառները` գեղատեսիլ բնությունը (31.1%), պատմամշակութային արժեքները (29.6%), մասնագիտական այցերը ( 9.1%), այլ (22.7 %)։ 

Հունվար-հոկտեմբեր ամիսներին ‹‹Տիգրանակերտ›› պետական պատմամշակութային արգելոցն ունեցել է 14 հազար 559 այցելու, որը զիջում է 2018 թ.-ի ցուցանիշին (16 հազար 690) 13% -ով: Հունվարից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում 1056 զբոսաշրջիկ դիմել է Ստեփանակերտի և Շուշիի զբոսաշրջային տեղեկատվական կենտրոններ (համապատասխանաբար 783 և 273):
 

  • Կիսվել: