հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Արցախում հնարավոր չի եղել իրականացնել անհարժեշտ քանակությամբ կերակուտակում, ինչը հանգեցրել է կենդանիների կաթնատվության նվազման 40-50 տոկոսով

Արցախում հնարավոր չի եղել իրականացնել անհարժեշտ քանակությամբ կերակուտակում, ինչը հանգեցրել է կենդանիների կաթնատվության նվազման 40-50 տոկոսով

Արցախում, շրջափակման հետևանքով վառելիքի դեֆիցիտով պայմանավորված, հնարավոր չի եղել իրականացնել անհարժեշտ քանակությամբ կերակուտակում, ինչը հանգեցրել է խոշոր եղջերավոր կենդանիների կաթնատվության նվազման 40-50 տոկոսով: Այս մասին հայտնում է ԱՀ գյուղատնտեսության նախարարությունը։

Սա ուղղակի բացասական ազդեցություն է ունեցել Արցախում գործող կաթ վերամշակող ընկերությունների գործունեության վրա, որոնց արտադրական ծավալները աստիճանաբար նվազել են 6-8 անգամ, իսկ այժմ դրանք դադարել են գործել ընդհանրապես: Սրան նպաստել է նաև վերամշակման գործընթացում անհրաժեշտ կաթի փոշու և որոշ այլ տեխնիկական նյութերի ներկրման անհնարինությունը

 

  • Կիսվել: