հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Արցախում ՀՆԱ-ի հավելաճի տեմպն անցած տարի կազմել է 12,2 տոկոս

Արցախում ՀՆԱ-ի հավելաճի տեմպն անցած տարի կազմել է 12,2 տոկոս

Հանրապետությունում համախառն ներքին արդյունքն անցած տարի կազմել է 288,8 մլրդ դրամ` 2021 թվականի 249,4 մլրդ դրամի փոխարեն:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացրել է Արցախի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Մանուշ Մինասյանը՝ ամփոփելով 2022 թվականի սոցիալ-տնտեսական վիճակի ցուցանիշները:

Նրա տեղեկատվությամբ՝ ՀՆԱ-ի հավելաճի տեմպը կազմել է 112,2 տոկոս, ինդեքս-դեֆլյատորը` 103,2 տոկոս (2021թ. համապատասխանաբար 87,3 տոկոսի և 105,5 տոկոսի փոխարեն):

«ՀՆԱ-ի արձանագրված 12,2 տոկոս հավելաճի տեմպի 9,6 տոկոսային կետը կազմում է արդյունաբերությունը, ներառյալ էներգետիկան, 2.7տոկոսային կետը՝ առևտուր և ծառայությունները, 1.4 տոկոսային կետը՝ գյուղատնտեսությունը»,-մանրամասնել է ԱՎԾ ղեկավարը:

  • Կիսվել: