ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Եթե ես մենակով կարողանայի բացել սահմանը, հավատացեք ես դա վաղուց արած կլինեի, ափսոսում եմ, որ իմ հորից լավ տղա չի ծնվել, այլ լավ աղջիկ է ծնվել․ Գայա Արզումանյանը՝ ՌԴ դեսպանատան մոտ

Եթե ես մենակով կարողանայի բացել սահմանը, հավատացեք ես դա վաղուց արած կլինեի, ափսոսում եմ, որ իմ հորից լավ տղա չի ծնվել, այլ լավ աղջիկ է ծնվել․ Գայա Արզումանյանը՝ ՌԴ դեսպանատան մոտ

Ակնկալիք բառը ո՞րն է, մենք հայրենիք ենք կորցնում, դուք ակնկալիքի մասին եք խոսում: Ես ոչինչ չեմ ակնկալում, ես ուղղակի պինդ ասում եմ՝ Արցախը արցախցունն է ու պիտի այդ տան դուռը բացվի, որ ես գնամ իմ տուն: Դա ակնկալիք չի, դա իմն է: Այս մասին ՌԴ դեսպանատան դիմաց արցախցիների կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ ասել է երգչուհի Գայա Արզումանյանը:

 

«Իմ Արցախի համար ինչ կազմակերպվի ես այդտեղ կանգնած եմ, իշխանության համար չեմ կանգնի ոչ մի տեղ, իմ համար կա հայրենիքի համար, չկա իշխանության համար, ստեղծված իրավիճակի համար պետք լինի կգնամ Լաչինի միջանցքի դիմացն էլ կկանգնեմ:

 

Եթե ես մենակով կարողանայի բացել սահամանը, հավատացեք ես դա վաղուց արած կլինեի: Ափսոսում եմ, որ իմ հորից լավ տղա չի ծնվել, այլ լավ աղջիկա ծնվել, որ լավ տղա լինեի կարողա մի քիչ ուրիշ ձև վերաբերված լինեի այս հարցին:

Արցախում ՀՀ-ից սպասում են, որ միշտ իրենց կողքին կանգնած լինեն: Մենք պիտի բոլորս ոտնկայս իրար կողք կանգնած լինենք: Այսօր արցախցիների հետ խոսելիս հասկանում եմ, որ իրենք ավելի ուժեղ են քան մենք»,- ասել է նա:

  • Կիսվել: