ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արցախում հայտնաբերվել է 151 միավոր ռազմամթերք

Արցախում հայտնաբերվել է 151 միավոր ռազմամթերք

2023 թվականի մայիսի 8-ից մայիսի 15-ն ընկած ժամանակահատվածում ԱԻ պետական ծառայության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների  ճգնաժամային կառավարման կենտրոններում գրանցվել է 2034 զանգ, որից 13-ը՝ տեխնածին, 32-ը՝ կենցաղային բնույթի կանչեր են:  Այ մասին տեղեկանում ենք Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ-ից:

Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերը շաբաթվա ընթացքում կատարել են փակված 4 դռան և 14 վերելակի բացում: Բնակչությանը օգնություն ցուցաբերելու նպատակով 2 ելք է կատարվել: 

Անցած շաբաթվա ընթացքում օձի հայտնաբերման մասով 1 կանչ է գրանցվել: Մայիսի 11-ին Ստեփանակերտ քաղաքի Վ. Վաղարշյան փողոցի տներից մեկի բակում օձ է հայտնաբերվել: Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խումբը հայտնաբերել է սողունին և տեղափոխել անվտանգ տարածք: 

Անձրևային եղանակով պայմանավորված նվազել է հրդեհի դեպքերը: Հրշեջ փրկարարներն անցած շաբաթվա ընթացքում կատարել են 1 ելք: Մայրաքաղաքի Մ. Մաշտոցի 4 հասցեում 2  էլեկտրական անջատիչ է այրվել:

Հրշեջ փրկարարները մարել են հրդեհը և ապահովել բնակիչների անվտանգությունը: 

Անցած շաբաթվա ընթացքում ԱԻՊԾ սակրավորները կատարել են 3 ելք: Հայտնաբերվել է շուրջ 151 միավոր տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերք: Սակրավորները արձագանքում են քաղաքացիների՝ հայտնաբերված, չպայթած զենք-զինամթերքի մասով բոլոր ահազանգերին, անհրաժեշտության դեպքում տեղում իրականացնելով պայթեցման աշխատանքներ:  

Ծառայության տնօրենի անմիջական հրամանով` աշխատանքներ են տարվում բնական աղետների հետևանքները մեղմացնելու, սպասվող հրդեհավտանգ շրջանում վտանգը ժամանակին կանխելու և գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ բնակիչներին տեխնիկական օգնություն ցուցաբերելու  ուղղությամբ:  Փրկարարների առաջնահերթ նպատակը բնակչության անվտանգության ապահովումն է: 

  • Կիսվել: