երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Արցախում «Հայոց պատմություն» առարկայից անց է կացվել միասնական քննություն

Արցախում «Հայոց պատմություն» առարկայից անց է կացվել միասնական քննություն

Այսօր՝ հունիսի 27-ին, անց է կացվել ընդունելության միասնական քննություն «Հայոց պատմություն» առարկայից։

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միասնական քննությունն ընթանում է համար 6 հիմնական և համար 8 ավագ դպրոցներում ստեղծված քննական կենտրոններում։

Нет описания.

«Քննությանը հայտագրված ոչ բոլոր դիմորդներն են ներկայացել քննական կենտրոն։ Սակայն, ընդհանուր առմամբ, դիմորդների թիվը համարում ենք բավարար։ Ժամը 08:30-ին սկսել ենք կազմակերպչական աշխատանքները, իսկ 09:25-ին՝ տրվել է քննության մեկնարկը։ Դիմորդները հանգիստ մթնոլորտում աշխատում են։ Հույս ունենք, որ արդյունքները գոհացուցիչ կլինեն»,-մեզ հետ զրույցում ասել է համար 8 դպրոցում ստեղծված քննական կենտրոնի ղեկավար Լյովա Գևորգյանը։

Նա նշել է, որ քննության արդյունքները հայտնի կլինեն հինգ օր անց։

  • Կիսվել: