չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Արցախում հայկական ոչ մի հեռուստաալիք չի փակվել․ Վահրամ Պողոսյան

Արցախում հայկական ոչ մի հեռուստաալիք չի փակվել․ Վահրամ Պողոսյան

Արցախում հայկական ոչ մի հեռուստաալիք չի փակվել, և վերջին օրերին բոլոր շահարկումներն այս առումով ուղղակի անընդունելի են: Այս մասին գրել է Վահրամ Պողոսյանը։

«Տեխնիկական խափանման պատճառով մի շարք հեռուստաալիքների ազատ հեռարձակումը (անվճար) «Արցախ կապ» ՓԲԸ կողմից ընդամենը ժամանակավորապես դադարեցվել է: Դրանում քաղաքական ենթատեքստ տեսնողներին խորհուրդ կտամ ավելի օգտակար գործով զբաղվել»,- մասնավորապես գրել է նա։

  • Կիսվել: